top of page

Ուսանողական
Տնտեսագիտական Էսսեների Մրցույթ (ՏԷՄ)
2023

Սիրելի ուսանողներ սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու ամենամյա ուսանողական տնտեսագիտական էսսեների մրցույթին

Պարտադիր գրականություն

​«Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը»

Ներբեռնեք անվճար՝ https://www.econfun.org/hy/get-the-book

Թեմաներ

​​

  1. Կենսաթոշակային համակարգի դերը մեր կյանքում *

  2. Անտեսանելի ձեռքը իմ համայնքում

  3. Տնտեսապես չհիմնավորված սուբսիդիաները իմ մարզում ու երկրում

  4. Ինչից կուզեի ապահովագրվել և ինչու

   * այս թեմայով լավագույն աշխատանքի հեղինակը կստանա մրցանակ՝ iPad Pro,

      Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիայի կողմից

Տարիքային խումբ

ՀՀ բոլոր համալսարանների բոլոր ֆակուլտետների բակալավրիատի ուսանողներ

Լեզու

Հայերեն

Նկարագիր

Այս մրցույթի նպատակն է բարձրացնել տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը  ուսանողների շրջանում։

Ընդհանուր կանոններ
 

  • Էսսեի մեջ յուրաքանչյուր մեջբերում/հղում կամ հեղինակային իրավունք ունեցող նյութ օգտագործելիս մասնակիցները պետք է նշեն աղբյուրը, այլապես շարադրությունը կորակազրկվի

  • Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնել միայն մեկ էսսե

  • Առավելագույն բառերի քանակը 1000

  • Մասնակիցները չեն կարող կրկնօրինակել մյուս մասնակիցներից

Գնահատման համակարգ

Էսսեները ստուգելու համար կկիրառվի հետևյալ գնահատման համակարգը.

  • «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքից մեջբերումներ և վերլուծություն, (20 միավոր)

  • Տնտեսագիտական մտքի անշեղություն, (15 միավոր)

  • Աշխատանքի նորույթը, (15 միավոր)

Ստուգման կարգը

Աշխատանքները կստուգի մասնագիտական հանձնաժողովը, որը բաղկացած է տնտեսագիտության դասախոսներից։

Ժամկետներ

  • Աշխատանքները կարող եք ուղարկել մինչև ապրիլի 30-ը։

  • Արդյունքները կամփոփվեն մայիս ամսին և լավագույն աշխատանքների հեղինակները կծանուցվեն էլ. փոստով։

  • Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիս ամսին։

Մրցանակներ

Հաղթող մասնակիցները կստանան պատվոգրեր և արժեքավոր նվերներ, մրցանակաբաշխության ընթացքում:

 

Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիան սահմանել է ​հատուկ մրցանակ «Կենսաթոշակային համակարգի դերը մեր կյանքում» թեմայով լավագույն աշխատանքի համար: Այս թեմայով լավագույն էսսեի հեղինակը կստանա iPad Pro, Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիայի կողմից:

Աշխատանքները կդիտարկվեն միայն նշված պայմաններին բավարարելու դեպքում։

Հարցերի դեպքում գրեք մեզ՝ essay@becisions.com էլ. փոստին

Untitled design (3).png

Լրացրեք հայտը և ներբեռնեք էսսեի ֆայլը

Ներբեռնեք ֆայլը

Շնորհակալություն մրցույթին մասնակցելու համար

bottom of page